Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ», այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, սակայն, այդ հանդիպմանը պետք է նախորդի մանրակրկիտ փորձագիտական աշխատանքը։
«Այդ հանդիպման նախապատրաստման ամբողջական աշխատանքը դեռ չի իրականացվել։ Ցանկանում եմ հիշեցնել, որ ինքը՝ նախագահ Պուտինը, նման հանդիպման անցկացումը չի բացառում, բայց միայն այն բանից հետո, երբ փորձագիտական մակարդակում անհրաժեշտ աշխատանք տարվի, և հաղթահարվի [կողմերին բաժանող] տարածությունը»,- նշել է Պեսկովը։