Էրդողանն ու Սթարմերը քննարկել են իրավիճակը Գազայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Իսրայելին հրադադար պարտադրելու կարևորությունը։

Ըստ Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության հրապարակած հայտարարության՝ Էրդողանը նշել է, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը հասել է կրիտիկական կետի, և մարդկության պարտքն է՝ չսահմանափակվել միայն դատապարտող հայտարարություններով։

Նա նշել է, որ Թուրքիան շարունակաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Գազա և աջակցում է կրակի դադարեցմանն ուղղված միջնորդական ջանքերին և այդ ուղղությամբ ընթացող բանակցություններին։