Կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Այսօր կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությանը վկայակոչելով՝ այս մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը։ Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»։