Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական ԱԹՍ-ի հետևանքով հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի երկաթուղային կայարանում

Արխիվ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մ Ռուսաստանի հարավային Վոլգոգրադի մարզում վնասել է էլեկտրագիծ, հրդեհ է բռնկվել երկաթուղային կայարանի շենքում, հայտարարել է մարզային վարչակազմը:

Չպայթած անօդաչու սարք է ընկել երկաթուղու գծերի վրա Արչեդա կայարանի մոտ, Տելեգրամում հայտնել է Վոլգոգրադի մարզի վարչակազմը՝ վկայակոչելով մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովիմ։

Ռուսական պետական ТАСС գործակալությունը հաղորդել է, որ մի քանի մարզային գնացքներ ուշացել են այդ շրջանում։

Վոլգոգրադ քաղաքի տարածաշրջանային օդանավակայանում թռիչքները մի քանի ժամով դադարեցվել են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 61 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ վեցը՝ Վոլգոգրադի մարզի երկնքում։

Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներից հնարավոր չի եղել ստուգել այս հաղորդագրությունները։ Ուկրաինան պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել: