ТАСС. «Ուիթքոֆը Մոսկվա կժամանի օգոստոսի 6-ին»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆին, Մոսկվա, 25-ը ապրիլի, 2025թ.

«Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվա կժամանի օգոստոսի 6-ին», - հաղորդում է Ռուսաստանի պետական լրատվական ТАСС գործակալությունը՝ մի շարք դիվանագիտական աղբյուրներ վկայակոչելով։ Գործակալության պնդմամբ՝ դրանց թվում նաև ամերիկյան աղբյուրներ կան։

Ավելի վաղ Ուիթքոֆի՝ օգոստոսի 6-ին կայանալիք այցի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ուիթքոֆի՝ Մոսկվա ժամանելու դեպքում նրան կարող է ընդունել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ նախագահի բանագնացը հնարավոր է Ռուսաստան այցելի այս շաբաթվա ընթացքումՊուտինն արձագանքեց Թրամփին Ուիտկոֆը կայցելի Ռուսաստան